211652_close_icon
views-count40965 դիտում article-date 14:20 30-10-2021

Խոշոր ավտովթար՝ Երևանում. 28-ամյա վարորդը Lexus-ով Հյուսիս-Հարավ ճանապարհին տապալել է 2 էլեկտրասյուներն ու մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում. օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։15-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 28-ամյա Դավիթ Պետրոսյանը իր վարած Lexus GX 460 համարանիշի ավտոմեքենայով Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ճանապարհի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող կամրջի վրա դուրս է եկել ճանապարի երթևեկելի գոտուց, բախվել 2 էլեկտրասյուներին, տապալել դրանք և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օեպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Նիլոլայ Ավետիսյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ ինքը չի տուժել։

Օպերատիվորեն ժամանել են նաև «ԽաչՀար» ճանապարհաշինարարական կազմակերպության ներկայացուցիչները, քանի որ տապալված արտաքին լուսավորության էլեկտրասյուները իրենք էին տեղադրել, երբ կառուցվում էր նորակառույց ճանապարհը։ 

Փաստի առթիվ պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկներ Գագիկ Ասլանյանի և Վաղարշակ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Դեպքի վայրում վարորդն ասում էր, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը։ Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկությունը։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 157+
157+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր