211652_close_icon
views-count30582 դիտում article-date 23:20 29-10-2021

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. 34-ամյա վարորդը, Suzuki-ով մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը  20:20-ի սահմաններում  Երևանի բնակիչ, 34-այա Տիգրան Տիգրանյանը իր վարած Suzuki XL7 մակնիշի ավտոմեքենայով Մեղրի–Երևան  ավտոճանապարհի   204-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ  180 մետր  մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  Տ. Տիգրանյանն ու ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ, 36-ամյա Անուշավան Վարդանյանը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիան քաղաքի Աղիտուի հոսպիտալ:

Օպերատիվորեն  դեպքի վայր են ժամանել  Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  Սիսիանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ մեկ մարտական հաշվարկով:

Օպերատիվոեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի  1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար  Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար  Կարեն Օհանյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Սուրեն Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Տ. Տիգրանյանը հոսպիտալում հայտնել է, որ ինքը աշխատում է  «Յունիբանկ»-ում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր