Կյանքից վաղաժամ հեռացել է Գավառի մանկատան սիրելի ընկեր և բարեկամ, բարեգործ Բալաբեկ Քոչարյանը
Մեծ և անասելի ցավով իմացանք, որ կյանքից վաղաժամ հեռացել է Գավառի մանկատան շատ սիրելի ընկեր և բարեկամ Բալաբեկ Քոչարյանը:
Նա բացառիկ, անզուգական, մաքրամաքուր անձնավորություն էր` նվիրված իր երկրին, իր ժողովրդին և առավել ևս երեխաներին: Մարդ, որը բացառապես ապրում էր իր աշխատանքով, իր ընտանիքով, իր ընկերներով, իր հարազատներով և բարեկամներով:
Իր կատարած բազմաթիվ բարեգործական ակցիաներով նա ջերմացրեց շատ-շատ երեխաների սրտերը, իր կյանքով և կատարած գործերով մեծ ուրախություն և երջանիկ պահեր պատճառեց մեր սաներին:
Բալաբեկ Քոչարյանը իր տեսակով սերմանեց մեր երեխաների մեջ մաքրություն, անարատություն, աշխատասիրություն և սեր հայրենի բնաշխարհի նկատմամբ: Նա` որպես եզակի և անզուգական անձնավորություն, հավերժ կմնա մեր երեխաների և կոլեկտիվի հիշողություններում:
Հանգչիր խաղաղությամբ, մեր լավ բարեկամ, դու շատ երկար-երկար կթևածես մեր բոլորի սրտերում և հոգիներում: Տիրոջ լույսերի մեջ թող սավառնի և հանգստություն գտնի քո հոգին:
Գավառի մանկատուն ՊՈԱԿ