Գավառի և «Սոս մանկական գյուղ» մանկատների սաների օրը տոն դարձավ՝ ի շնորհիվ գործարար Բալաբեկ Քոչարյանի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունիսի 1-ին, Երեխաների պաշտպանության միաջազգային օրը, Գավառի մանկատան և «Սոս մանկական գյուղ» մանկատան սաներն այցելեցին Գեղարդավանք, որտեղ աղոթք բարձրաձրեցին առ Աստված, արծաթյա խաչեր նվեր ստացան և տոնը շարունակեցին «Գետափ» ռեստորանային համալիրում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կազմակերպիչը և հովանավորը գործարար Բալաբեկ Քոչարյանն էր՝ իր ընտանիքի անդամների հետ:
Երեխաները շրջեցին Գեղարդավանքի տարածքում, ծանոթացան եկեղեցուն և ճարտարապետությանը: Օրը տոն դարձավ ռեստորանում, որտեղ կազմակերպված էր ոչ միայն ջերմ ընդունելություն և հյուրասիրություն, այլև տոնական տորթ և հեքիաթի հերոսների այցելություն:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի