211652_close_icon
views-count31985 դիտում article-date 19:38 27-10-2021

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Toyota Camry-ն, Nissa-ն ու Volkswagen-ը. կա վիրավոր. բնակիչներն էլ վթարի մեջ մասամբ մեղադրում են Երևանի քաղաքապետարանին ու ճանապարհային ոստիկանությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանոմ: Ժամը 17:00-ի սահմաններում Մամիկոնյանց և Վրացական փողոցների խաչմերուկում բախվել են Nissan, Volkswagen և Toyota Camry մակնիշի  ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  մեկ հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և մինչ հիվանդանոց տեղափոխելը,  բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Օպերատիվորեն  ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության  4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի  հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար  Ստաֆֆի Դիլանյանի  գլխավորությամբ:

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է Հ. Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

Դեպքի վայրի հարևանությամբ բնակվող քաղաքացիներն ասում էին.  «էս Մամիկոնյանց փողոցը որոշ վայ վարորդներ դարձրել են մրցավազքի վայր: Կեսգիշերից հետո այդ  վայ վարորդները մեքենաները այնպիսի դժոխային արագությամբ են վարում, որ անգամ փակված լուսամուտներով լսում ենք դրանց ճռոցները: Բազմաթիվ անգամ դիմել ենք Երևանի քաղաքապետարան ու ՀՀ ճանապարհային ոստիկանություն, որպեսզի այս վայրում գոնե 2 տեղ արհեստական անհարթություն սարքեն, սակայն սայլը տեղից չի շարժվում ու ամեն անգամ՝ ավտովթարներ, ինչի հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցներ:

Մնում է, մենք էլ ճանապարհը փակենք, որ Երևանի քաղաքապետարանն ու ճանապարհային ոստիկանությունը ձեռնարկեն անհրաժեշտ գործողություններ ու այդ խնդիրը լուծեն, հակառակ դեպքում՝ նորից վթարներ, ինչի պատճառով էլ բնակիչներս ամենաքաղցր խոսքերը կշռայլենք Երևանի քաղաքապետարանի և ճանապարհային  ոստիկանության  այն պատասխանատուների հասցեին, ովքեր գուցե չսիրելով Երևանը՝  երևանցիներիս այս օրն են գցում»:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր