19619 դիտում
16:32 26-10-2021
Հեղափոխական մոտեցում քիմիայում. Արտեմ Օհանովի գիտական զեկուցումը ՀՀ ԳԱԱ-ում
Ս.թ. հոկտեմբերի 25-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում անվանի գիտնական, բյուրեղագետ, քիմիկոս, ֆիզիկոս, նյութագետ, Սկոլկովոյի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր Արտեմ Օհանովը ներկայացրեց «Նոր նյութերի կանխատեսում՝ արհեստական բանականությունից դեպի մենդելեևյան թվերի հայեցակարգ» գիտական զեկուցումը:
ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը իր ողջույնի խոսքում նշեց. «Արտեմ Օհանովն արտերկրում բնակվող հայազգի ամենահեռանկարային և առաջադեմ գիտնականներից է, որի հետ մեծ հույսեր ենք կապում և հպարտանում ենք նրա հաջողություններով: Արտեմ Օհանովը «Ֆորբս» ամսագրի կողմից ընդգրկվել է «Աշխարհը նվաճած 50 ռուսների» ցանկում: Նրա կողմից մշակած բյուրեղյա մարմինների կանխատեսման արդյունավետ էվոլուցիոն մեթոդը դրվել է «Успех» («Հաջողություն») ծրագրի հիմքում, որը օգտագործում է մոտ ութ հազար հետազոտող ամբողջ աշխարհում: Օհանովի և նրա գործըկերների կողմից կանխատեսվել և ուսումնասիրվել է գերհաղորդիչների շարք՝ ամենաբարձր ջերմաստիճաններից մեկը հայտնի անալոգիաների մեջ: Նրա կողմից մշակված տեսական մեթոդը թույլ է տալիս կանխատեսել և ստանալ տրված հատկություններով նյութեր: Վերջին երկու տարիներին Օհանովը բացահայտել է այսպես կոչված մենդելեևյան թվերի ֆիզիկական իմաստը և առաջարկել է դրանց հաշվարկի մեթոդը»:
Արտեմ Օհանովը, շնորհակալություն հայտնելով ներկաներին, ասաց. «Ինձ համար մեծ պատիվ և ուրախություն է այստեղ գտնվել: Հույս ունեմ, որ իմ լաբորատորիայի, համալսարանների և Հայաստանի գիտությունների ակադեմիայի միջև կապը կամրանա»:
Արտեմ Օհանովն ամփոփեց իր հետազոտությունների հիմնական բացահայտումները. «Նոր տեխնոլոգիաների ստեղծումն առանց նոր նյութերի ստեղծման անհնար է, և այն, ինչով մենք զբաղվում ենք մեր լաբորատորիայում, կոչվում է մեթոդների ստեղծում նոր նյութերի կանխատեսման համար և տրված հատկություններով նոր նյութերի կանխատեսում: Մենք կանխատեսել ենք կայուն մոլեկուլների բաղադրությունը, ցույց տվել, ինչպես է աշխատում Մենդելեևի որոնումը քիմիական տարածության մեջ, փնտրում միացություններ լավագույն հատկություններով: Քիմիական տարածության հայեցակարգը սերտորեն կապված է մենդելեևյան թվերի հայեցակարգի հետ, որն առաջարկվել է մոտ 40 տարի առաջ, բայց ֆիզիկական մեթոդը մեզ հաջողվեց հասկանալ միայն հիմա, հաջողվեց ստանալ նոր, ավելի կատարյալ մենդելեևյան թվեր:
Մենք նաև ապացուցել ենք, որ ալմաստն ամենակարծր նյութն է, ցույց ենք տվել, որ մեծ տվյալների վրա հիմնված մեթոդներն իրականացնում են արագ կանխատեսում, որը հետո, որպես կանոն, հաստատվում է փորձերով և հստակ հաշվարկով, և այդ մեթոդների համատեղումն է մեր ոլորտի ապագան»:
Արտեմ Օհանովը շնորհակալություն հայտնեց իր բոլոր գործընկերներին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս կարևոր ուղղությունների զարգացման գործում: Նա պատասխանեց լսարանի հարցերին, որոնց թվում էին գիտական հանրության ներկայացուցիչներ, ինչպես նաև բազմաթիվ ուսանողներ և ավագ դպրոցների սաներ:

Նմանատիպ նյութեր
4559 դիտում
18:20 06-11-2018
Մեկնարկում է «Դաս A» նախագիծը. հեղափոխական մոտեցում մշակութային կրթության ոլորտում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2818 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3973 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին