211652_close_icon
views-count26869 դիտում article-date 12:24 24-10-2021

Երևանում՝ Հրապարակի մետրոյի դիմաց, բախվել են Mercedes-ն ու մոտոցիկլը. վերջինս կողաշրջվել է. վիրավորին առաջինը օգնության են հասել բժիշկներն ու Երևանի գնդի պարեկները.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է  տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում Նալբանդյան և Արամի փողոցի խաչմերուկում՝ Հանրապետության հրապարակի մետրոյի դիմաց, բախվել են Mercedes մակնիշի ավտոմեքենան  և Honda  մակնիշի մոտոցիկը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը, ում առաջինը օգնության են հասել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևան գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և օպերատիվորեն ժանանած Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից, տեղափոխվել է  թիվ  1 համալսարանական հիվանդանոց:

Վիրավորին մինչ հիվանդանոց տեղափոխելը,  բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Դեպքի մասին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է   հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյայի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Վ. Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և մոտոցիկլավարի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 89+
89+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր