211652_close_icon
views-count14284 դիտում article-date 13:28 20-10-2021

Իսրայելում հայտնաբերել են կորոնավիրուսի AY.4.2 նոր տարբերակով առաջին ախտահարվածին

Կորոնավիրուսի «դելտա» շտամի AY.4.2 նոր ենթատեսակով վարակման առաջին դեպքն են հայտնաբերել Իսրայելում, որն ամռան կեսերին հայտնվել Էր Եվոպայի մի քանի երկրներում: Հոկտեմբերի 20-ին այդ մասին հայտնել Է Իսրայելի I24 հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ վիրուսը հայտնաբերվել Է հոկտեմբերի 19-ի երեկոյան Բեն Գուրիոն օդանավակայանում 11-ամյա երեխայի մոտ, որը ժամանել Էր Մոլդովայից: Դրանից հետո երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչները պաշտոնապես հավաստեցին AY.4.2 տարբերակով վարակման առաջին դեպքը, հայտնում Է հեռուստաալիքը՝ նշելով, որ ախտահարվածն Իսրայել վերադառնալուց հետո ոչ մեկի հետ չի շփվել եւ գտնվում Է մեկուսացման մեջ:

AY.4.2 տարատեսակը հայտնաբերվել Է հուլիսին Մեծ Բրիտանիայում, BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիայի տվյալների համաձայն՝ արդեն դրան Է բաժին ընկնում երկրում վարակման բոլոր նոր դեպքերի շուրջ 6 տոկոսը: Իսրայելում կորոնավիրուսի դեմ պատվաստումն սկսվել Է անցյալ տարվա դեկտեմբերի 20-ին, հուլիսի 30-ին երկրում սկսել են կատարել այդ պատրաստուկի երրորդ ներարկումը նրանց, ովքեր երկրորդ դեղաչափով պատվաստվել են ավելի քան հինգ ամիս առաջ: Առողջապահության նախարարության տվյալներով՝ ներկայումս Pfizer պատրաստուկի առաջին դեղաչափն ստացել Է 6,2 միլիոն իսրայելացի, երկուսը՝ 5,7 միլիոն, երեքը՝ 3,8 միլիոն: Իսրայելի բնակչությունը հասնում Է 9,3 միլիոնի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ նյութեր