1237 դիտում
21:10 11-10-2021
ԵՊՀ-ում աշնանային դպրոց է բացվել. ժուռնալիստիկայի ֆակուլտետն ու Հանրային հեռուստաընկերությունն իրականացնում են համատեղ ծրագիր ապագա լրագրողների համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել ֆակուլտետի և Հանրային հեռուստաընկերության հետ իրականացվող «Հաղորդավարական գործ և եթերային խոսքի մշակույթ» աշնանային դպրոցի բացման արարողությունը:
Աշնանային դպրոցի բացման արարողությանը մասնակցում էին Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, ՀԸ-ի աշխատակիցներ Աննա Ավանեսյանը, Արմինե Նալբանդյանն ու Արտյոմ Կարապետյանը:
«Շնորհակալ եմ Հանրային հեռուստատեսության և համալսարանի ղեկավարությանը, որոնք ընթացք տվեցին այս նախագծին: Հոկտեմբերին արդեն իսկ սկսվել են համալսարանականների այցելությունները հեռուստաընկերություն: Վստահաբար կարող եմ նշել, որ այս համագործակցությունը շարունակական է լինելու, և մասնագիտական այն գիտելիքները, որոնք գործող մասնագետների միջոցով փոխանցվելու են մեր ուսանողներին, շատ բան են փոխելու վերջիններիս կյանքում:
Ամենակարևորը գործատուն՝ տվյալ դեպքում Հանրային հեռուստաընկերությունը, մասնակից է դառնում լրագրողների պատրաստման գործին, ինչը նշանակում է, որ ինքն է պատրաստելու ու ընտրելու այն կադրերին, որոնք հետագայում ամբողջացնելու են հեռուստաընկերության դեմքն ու դիմագիծը»,- ասաց Նաղաշ Մարտիրոսյանը և հավելեց, որ այլ համատեղ ծրագրեր ևս կան, սակայն դրանք դեռևս մշակման փուլում են:
Հիշեցնենք, որ դեռևս ս.թ. ապրիլից, ըստ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի և ԵՊՀ-ի միջև ստորագրված հուշագրի, նախատեսվում է իրականացնել համատեղ ծրագրեր ամենատարբեր ձևաչափերով՝ գիտաժողովներ, վարպետության դասեր, կլոր սեղաններ, սեմինարներ, առցանց հանդիպումներ, ինչպես նաև դասավանդման և գիտական աշխատանքների վերլուծության գործընթացներ, որոնք իրականացվելու են ՀԸ-ի մասնագետների ակտիվ մասնակցությամբ: «ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում ուսանելու տարիներին մեր հիմնական խնդիրը պրակտիկայի պակասն էր, վստահ եմ՝ այդ խնդիրը հիմա էլ արդիական է: Առանց պրակտիկ աշխատանքի անհնար է որևէ արդյունք գրանցել:
Իրականում բոլոր ԶԼՄ-ներում կադրային լուրջ խնդիր կա. որակյալ կադրերի խիստ պահանջարկ է առկա: Մենք նույնպես հաճախ բախվում ենք այդ խնդրի հետ: Հենց դրա համար էլ նմանատիպ նախագծեր ենք մշակում: Իհարկե, համալսարանական կրթությունը հիմնարար է, սակայն հենց այսպիսի կողմնակի ծրագրերն են լրացնում այն բացը, որն առկա է պրակտիկ հմտությունների տեսանկյունից:
Ուրախ ենք, որ համագործակցում ենք հենց Մայր բուհի հետ, որը շատերիս համար հարազատ կրթօջախ է»,- նշեց Հովհաննես Մովսիսյանը: Պրոռեկտոր Էլինա Ասիրյանն էլ ընդգծեց հուշագրի կարևորությունը և շնորհակալություն հայտնեց ՀԸ-ի ղեկավարությանը, որոնք հետևողական եղան և ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչեցին. «Շատ հուշագրեր պարզապես թղթի վրա են մնում, ուստի ուրախ եմ, որ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ու Հանրային հեռուստաընկերության հետևողական աշխատանքի արդյունքում այս ծրագիրը կյանքի կոչվեց՝ ուսանողներին հնարավորություն տալով շփվելու գործող լրագրողների հետ ու սովորելու այն, ինչը չեն կարող տալ տեսական դասընթացները»:
ՀԸ-ի ներկայացուցիչները նշեցին, որ մեծ ուրախությամբ ու միաժամանակ պատասխանատվությամբ են մասնակցում աշնանային դպրոցին՝ ուսանողներին հորդորելով լինել ակտիվ ու նախաձեռնող:
«Ուրախ եմ, որ հարազատ բուհ այցելելու հնարավորություն ունեմ: Արդեն 20 տարի է, ինչ հեռուստատեսություն եմ աշխատում և պետք է իմ ապագա գործընկերներին՝ ուսանողներին, ասեմ, որ սա կենսակերպ է: Ես ինձ չեմ պատկերացնում հեռուստալրագրությունից դուրս և շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ ձեզ փոխանցելու գիտելիքների այն մեծ պաշարը, որ կուտակել եմ այս 20 տարիների ընթացքում: Երբ մենք էինք ուսանող, չէինք էլ կարող երազել նմանատիպ հանդիպումների ու ծրագրերի մասին, ուստի եղեք ակտիվ և բաց մի թողեք ոչ մի վայրկյան»,- ասաց Արտյոմ Կարապետյանը:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
1098 դիտում
20:28 15-02-2019
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետն հյուրընկալել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1210 դիտում
21:59 22-12-2024
Գյումրիում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
1180 դիտում
17:10 22-12-2024
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
1006 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը