3992 դիտում
10:43 16-10-2021
Այսօրվանից պետք է մտածենք, թե ինչ է լինելու 4 տարի հետո, երբ, բացառված չէ, խաղաղապահներն Արցախից գնան․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Նախորդ երկու օրերին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում անցկացվում էին բանավոր հրապարակային լսումներ՝ Հայաստանի հայցով: Մեր երկիրը պահանջում է «Ռասսայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի հիման վրա միջանկյալ միջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ: Խոսքը հարեւան երկրի կողմից էթնիկ հայերի նկատմամբ բռնությունների, անմարդկային վերաբերմունքի, հայկական հուշարձանների ոչնչացման, ինչպես նաեւ ատելության խոսքի մասին է:
Ավելի վաղ Մինսկում հանդիպել էին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները: Դատելով պաշտոնական տեղեկություններից՝ կողմերի դիրքորոշումներն իրար դույզն անգամ չեն մոտեցել: Բայրամովը գտնում է, որ պետք է խաղաղություն հաստատել՝ ճանաչելով իր երկրի տարածքային ամբողջականությունը (այսինքն՝ ճանաչել Արցախը որպես Ադրբեջանի մաս), ինչպես նաեւ ապաշրջափակել ճանապարհները (այսինքն՝ Ադրբեջանին «Զանգեզուրի միջանցք» տրամադրել): Ըստ Արարատ Միրզոյանի՝ պետք է բանակցություններ վարել Մինսկի խմբի շրջանակներում եւ վերադարձնել ռազմագերիներին: Դրան հետեւել է նաեւ մոտավորապես նույն բովանդակությունն ունեցող Փաշինյան-Ալիեւ հեռակա բանավեճը ԱՊՀ գագաթաժողովում:
Այս իրադարձությունների, ինչպես նաեւ վերջերս կայացած Պուտին-Փաշինյան հանդիպման ֆոնին Ադրբեջանն ինտենսիվացրել է սադրանքներն Արցախում, ունենք 6 վիրավոր: Հակառակ՝ սոցցանցերում տարածվող տագնապալի տրամադրությունների, կարծում եմ, որ այնքան ժամանակ, որքան Լեռնային Ղարաբաղում կան ռուս խաղաղապահներ, այնտեղ լայնամասշտաբ ռազմական գործողություններ չեն սկսվի: Ուրիշ հարց, որ մենք հենց այսօրվանից պետք է մտածենք, թե ինչ է լինելու 4 տարի հետո, երբ, բացառված չէ, խաղաղապահներն Արցախից գնան: Ինձ թվում է, Ադրբեջանի նպատակներից մեկը հենց դա է՝ ցույց տալ ռուսներին եւ ամբողջ աշխարհին, որ խաղաղապահները չեն կարողանում խաղաղություն ապահովել՝ նրանց ներկայությունն անիմաստ է, իսկ ահա երբ Ադրբեջանն «իր տարածքում» կարգ ու կանոն հաստատի (այսինքն՝ սպանի կամ արտաքսի բոլոր հայերին), ապա այդ ժամանակ տարածաշրջանում կհաստատվի կատարյալ անդորր:
Այս պայմաններում թե որոնք պետք է լինեն հայկական կողմի քայլերը, այս պահին չեմ կարող ասել: Ինձ համար ակնհայտ է միայն, թե ինչ ՊԵՏՔ ՉԷ անել:
1/ Չհայտարարել, որ սկսվել է խաղաղության դարաշրջանը:
2/ Չհայտարարել, որ դրանք դրական ազդակներ են Ադրբեջանի կողմից:
3/ Առանձնապես հույսեր չկապել այսպես կոչված «միջազգային իրավունքի» հետ:
Այս վերջին կետի հետ կապված՝ փոքրիկ մեջբերում անեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրքից. «Թեեւ անցյալում եւս, ինչպես եւ մեր օրերում, միջազգային իրավունքը սահմանվում էր գերտերությունների կողմից, բայց դա տեղի էր ունենում ոչ թե համապատասխան կազմակերպությունների մակարդակով, այլ կայսրությունների որդեգրած եսակենտրոն հայեցակարգերի հռչակման միջոցով, փույթ չէ, թե դրանք ի բնե կհակասեին միմյանց, եւ ազգերի համակեցությունը կարգավորելու փոխարեն, աշխարհը կվերածեին անհաշտ թշնամանքի թատերաբեմի»: Թեեւ ասված է միջնադարի համատեքստում, բայց, կարծում եմ, արդիական է»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1360 դիտում
09:34 05-07-2014
Իսկ գուցե երբեմն մտածենք, թե ինչ ենք մենք տալիս «էս երկրին»․ Առավոտ
4057 դիտում
16:48 08-02-2017
««Նորավանք»-ին նոր շունչ պետք է տանք: Պետք է մտածենք՝ ինչպես կիրառական արդյունք տալ». Կարեն Կարապետյան
Այս բաժնից
1081 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1705 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»