Բենզեման հաղթել է «Ոսկե գնդակի» հավակնորդների համար պայքարում՝ Marca-ի քվեարկությամբ
Իսպանական Marca պարբերականը քվեարկություն է անցկացրել իր ընթերցողների շրջանում, որում նրանք ընտրել են «Ոսկե գնդակի» տարվա հիմնական հավակնորդներին:
Քվեարկության հաղթող է ճանաչվել Մադրիդի «Ռեալը» ներկայացնող Կարիմ Բենզեման: Ֆրանսիացի հարձակվողը հավաքել է ընդհանուր ձայների 38%-ը: Նա մեկ տոկոսով առաջ է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիից:
Լավագույն հնգյակում են նաև «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին (14%), «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն (4%) և «Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոն (3%):