1600 դիտում
12:08 11-10-2021
Ներկայումս մշակվում են մի շարք նախագծեր ու ռազմավարական փաստաթղթեր. Սոցապ նախարարը՝ Ղազախստանի դեսպանին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։
Նախարարությունից հայտնում են, որ շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելության ստանձման կապակցությամբ՝ Նարեկ Մկրտչյանը բարձր է գնահատել ԱՊՀ և ԵԱՏՄ շրջանակում Ղազախստանի հետ բազմակողմ ձևաչափով համագործակցությունը։ Կողմերն ընդգծել են սոցիալական պաշտպանության ոլորտում նախատեսվող հուշագրի կարևորությունը, ըստ որի նախատեսվում է զարգացնել ու ամրապնդել երկու երկրների փոխշահավետ հարաբերությունները և աջակցություն ցուցաբերել իրականացվող բարեփոխումների գործընթացում։
Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է ոլորտի նոր նախաձեռնությունները, մասնավորապես՝ Միասնական սոցիալական ծառայության տեղեկատվական համակարգի արդիականացման ու աշխատանքային վեճերի դեպքում արտադատական համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
«Ներկայումս մշակվում են մի շարք նախագծեր ու ռազմավարական փաստաթղթեր։ Ունենալով սոցիալ-տնտեսական և մշակութային նմանություններ՝ կարևորում եմ այդ գործընթացում երկուստեք քննարկումներն ու փորձի փոխանակումը։ Մեր երկրների միջև ստեղծված ամուր բարեկամական կապերը կարևոր նախապայման են բովանդակային և կառուցողական համագործակցության համար»,– նշել է Նարեկ Մկրտչյանը։
Դեսպան Բոլատ Իմանբաևն իր հերթին ներկայացրել է Ղազախստանում վերջերս իրականացված բարեփոխումները, որոնք նպաստել են ոլորտային առաջընթացին ու զարգացմանը։ Դեսպանի խոսքով՝ առկա են բոլոր նախադրյալները երկարաժամկետ ու կայուն հիմքերով փոխշահավետ համագործակցության համար։

Նմանատիպ նյութեր
5397 դիտում
18:41 01-04-2021
Սոցապ ծառայությունը թոշակառուից ստաժի վերաբերյալ փաստաթղթեր է պահանջել, որոնք արդեն ներկայացված են եղել. ՀՔԱՎ
1444 դիտում
17:51 08-09-2015
Մշակվում են կարևոր փաստաթղթեր՝ հայ-հնդկական համագործակցության
3009 դիտում
09:21 05-08-2021
ՌԴ դեսպանն ակտիվացել է. նոր նախագծեր են մշակվում․ «Փաստ»
Այս բաժնից
958 դիտում
22:09 25-12-2024
Աշխատաժամի կրճատման առաջարկը պարունակում է բազմաթիվ ռիսկեր․ «Մանթաշյանց» գործարարների միություն
1015 դիտում
21:38 25-12-2024
Նուբարաշենում այս տարի առաջին անգամ տրոլեյբուս է սպասարկել․ քաղաքապետարան
700 դիտում
21:09 25-12-2024
Շարունակվում են քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացի բարելավմանն ուղղված քայլերը