211652_close_icon
views-count63108 դիտում article-date 22:52 10-10-2021

Արտառոց դեպք Շիրակի մարզում․ աղջիկը մորը հոգեմետ դեղերով սպանել է, ապա ինքն է հոգեմետ դեղերով ինքնասպանության փորձ արել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնում ՀՀ ՔրՕրի 104 հոդվածի 1-ին մասի և 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է երեկ, հոկտեմբերի 9-ին, Գյումրի քաղաքի Մուշ 2-րդ թաղամասի բնակիչ 84-ամյա Ցողիկ Մադոյանի սպանության և Գյումրի քաղաքի բնակիչ 56-ամյա Կարինե Մադոյանի ինքնասպանության փաստով։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ սեպտեմբերի 26-ին Գյումրու շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Մուշ 2-րդ թաղամասի 11-րդ փողոցի շենքերից մեկից իրենց մոտ են տեղափոխվել վերջիններս։ 

Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վերջիններս ի վիճակի չեն բացատրություն տալու։

Օրեր անց, հոկտեմբերի 2-ին, Ց․ Մադոյանը «Գյումրի» բժշկական կենտրոնում, գիտակցության չգալով, մահացել է։ 

Նյութերի նախապատրաստման ընթաքում որոշ հանգամանքներ են ի հայտ գալիս, ինչից հետո սպանության և ինքնասպանության փաստով հարուցվում է քրեական գործ։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ Կ․ Մադոյանը, ով մահացած Ց․ Մադոյանի աղջիկն է, մորը մեծ քանակի հոգեմետ դեղեր է խմեցրել, որից հետո ինքն է մի քանի հոգեմետ դեղեր խմել։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր