15560 դիտում
13:37 12-10-2021
Մեկ տարի առաջ այս օրը Հադրութում նահատակվեց Ապրիլյան քառօրյա պատերազմին Արցախի հարավային դարպասներն անառիկ պահած մայոր Լևոն Ավետիսյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մեկ տարի առաջ՝ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին, զոհվեց 30-ամյա մայոր, հետախույզ Լեւոն Ավետիսյանը:
Կենսուրախ, լուսավոր ու ժպտերես, միևնույն ժամանակ խիստ ու կարգապահ զինվորական էր մայոր Ավետիսյանը:
Ապրիլյան պատերազմի ժամանակ կապիտան Ավետիսյանը եղել է հետախուզության հրամանատար, իր ջոկատով պահել է Լալա Լագայի դիրքերը, և լավ ծառայության համար Արցախի նախագահ Բակո Սահակյանի կողմից նրան է շնորհվել «Արիության մեդալ»: Քառօրյա պատերազմից մի քանի ամիս անց, կատարած սխրանքների ու ցուցաբերած խիզախության համար, Լևոնին 2 պաշտոն բարձր նշանակել են Ջաբրայիլի գնդի հետախուզության պետ: Երեք տարի եղել է Ջաբրայիլի գնդի հետախուզության պետ, իսկ 2020 թվականի հունիսի 23-ին տեղափոխվել է Հայաստանի N զորամաս՝ հետագա ծառայությունն այստեղ անցկացնելու:
Հատուկ նշանակության ջոկատի մարտիկը, ով պատերազմից 1 օր առաջ էր ամուսնացել, շտապեց ռազմաճակատը՝ պայքարելու հայրենիքի պաշտպանության համար: Հոկտեմբերի 3-ից մեկնել է Արցախ ու հրամանատար Վահագն Ասատրյանի հետ մասնակցել է բազմաթիվ ծանր մարտերի:
Որպես տարածքին քաջատեղյակ սպա՝ օգնել է, որ բոլոր գործողությունները բարեհաջող ավարտեն, կատարել է իր առջև դրված խնդիրը:
Հոկտեմբերի 12-ին քաջ հայորդին զոհվել է ԱԹՍ հարվածից:
Հերոս Լևոն Ավետիսյանի աճյունն ամփոփվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:
Հայրենիքը Լևոնի նման անձնուրաց ու քաջ զավակների շնորհիվ է, որ կանգուն է: Հավերժ փառք ձեզ, ազգի նվիրյալներ:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1171 դիտում
20:08 08-01-2025
Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է
1027 դիտում
19:53 08-01-2025
Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ
1171 դիտում
19:41 08-01-2025
Արցախցիների համար 2025 թվականից կգործի նորացված աջակցության ծրագիր