211652_close_icon
views-count76932 դիտում article-date 18:31 30-09-2016

Արցախում հարսանիքները շարունակվում են. Շուշիի եկեղեցում տեղի ունեցավ քառօրյա պատերազմում սահմանն անառիկ պահող զինվոր-իրավաբանի հարսանիքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մինչ ադրբեջանական քարոզչության մեքենան ու ալիևյան կլանը ամպագոռգոռ հայտարարում են, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կյանքը առաջ չի ընթանում ու նախորդ զառամյալ նախագահների նման հայտարարում են, թե հայ- հայ է՝ Արցախը հետ են վերցնելու ու իրենք լողանալու են Սևանում, ողջ ԼՂՀ-ում և մայրաքաղաքում կյանքը շարունակվում է: Դրա վառ ապացույցը սեպտեմբերի 21-ին հայերիս համար նաև սրբության սրբոց համարվող Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում 24-ամյա Վարազդատի և 23-ամյա Նարինեի պսակադրությունն էր: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վարազդատը, ով զինվորական է և ակտիվ մասնակցություն է ունցել քառօրյա պատերազմում՝ իր առյուծ զինվոր ընկերների հետ անառիկ պահելով Արցախի սահմանները՝ մասնագիտությամբ իրավաբան է, իսկ ընտրյալը՝ Նարինեն, մասնագիտությամբ զբաղվում է զբոսաշրջության (տուրիզմի) զարգացմամբ: Եկեղեցու մոտ հավաքված ժողովուրդն ասում էր. «Ցանկանում ենք նորապսակներին երկար տարիների կյանք, թող նրանց միությունը Արցախ աշխարհի նման անառիկ լինի: Արցախի համար խորհրդանիշ դարձած Պապ ու տատու նման հավերժ լինեն, 7 շնչով էլ սեղան նստեն»: Ֆոտոլրագրողի հետ զրույցում նորապսակներն ասում էին. «Օրը պատահական չենք ընտրել, մեր ընտանիքի միության օրը ընտրել ենք սեպտեմբերի 21-ին, քանի որ դա և խորհուրդ է մեզ համար և պարտավորեցնող ու պետք է բոլորն իմանան, որ Անկախության սերնդի ներկայացուցիչներս նաև ընտանեկան ամուր միություն ենք կազմում»: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Շուշիի եկեղեցում էլ նորապսակ գեղեցիկ զույգը սկզբից մոմեր վառեց քառօրյա պատերազմում զոհված հերոս առյուծ տղերքի հիշատակին, իսկ Արցախ աշխարհին խաղաղություն և իրենց ընտանեկան միասնությանը՝ երկար ու ձիգ տարիների կյանք: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը շնորհավորում է սահմանն անառիկ պահող առյուծ-իրավաբանի և Արցախ աշխարհը հանրությանը ներկայացնող մասնագետին և ցանկանում, որ նրանք ականատես լինեն իրենց Ոսկե Հարսանիքին՝ իրենց երեխաներով, թոռներով և ծոռներով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+

Նմանատիպ նյութեր