12417 դիտում
13:53 09-10-2021
Պոլիկլինիկաներում և շարժական կետերում «Մոդեռնա»-ի «Սպայկվաքս» պատվաստանյութը բաշխված է
«Մոդեռնա» ընկերության «Սպայկվաքս» պատվաստանյութը բաշխված է Հայաստանի պոլիկլինիկաներում ու շարժական պատվաստումային կետերում: ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ քաղաքացիները կարող են դիմել՝ նախապես գրանցվելով:
Հարցին, թե արդյոք «Սպայկվաքս»-ի երկրորդ դեղաչափը ստանալու հետ կապված խնդիրներ չեն լինի, ՀՀ առողջապահության նախարարությունից փոխանցեցին, որ որևէ խնդիր չի լինի: Առաջին դեղաչափ ստացողները հանգիստ կկարողանան անհրաժեշտ ժամկետում ստանալ նաև երկրորդ դեղաչափը:
Ինչպես Հայաստանում կիրառվող մյուս պատվաստանյութերը, «Սպայկվաքս» պատվաստանյութը ևս նախատեսված է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներ իրականացնելու համար:
Նմանատիպ նյութեր
4983 դիտում
13:37 08-07-2021
Այսուհետ պոլիկլինիկաներում կպատվաստվեն միայն ՀՀ քաղաքացիները, իսկ օտարերկրացիները՝ շարժական կետերում
1144 դիտում
13:44 30-10-2021
Նվիրաբերված «Մոդեռնա» պատվաստանյութը Հայաստանում է
2845 դիտում
22:09 09-11-2021
«Մոդեռնա» ընկերության 60 700 դեղաչափ պատվաստանյութը Հայաստանում է
Այս բաժնից
496 դիտում
13:57 27-01-2025
ՆԳ նախարարն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
979 դիտում
11:59 27-01-2025
Շրջանառության մեջ է դրվում 20,000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման ՀՀ թղթադրամը