211652_close_icon

«Մոդեռնա» ընկերության 60 700 դեղաչափ պատվաստանյութը Հայաստանում է

views-count2920 դիտում article-date 22:09 09-11-2021
«Մոդեռնա» ընկերության 60 700 դեղաչափ պատվաստանյութը Հայաստանում է։ Տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Պատվաստանյութը Հայաստանին է նվիրաբերվել Եվրոպական Միության «Բնակչության պաշտպանության մեխանիզմի» շրջանակներում` Սլովակիայի Հանրապետությունից:

Այն կիրառվում է 12 և բարձր տարիքի անձանց շրջանում COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնելու համար:

Նմանատիպ նյութեր