211652_close_icon
views-count3136 դիտում article-date 15:12 08-10-2021

ԱՄՆ-ի նախագահը չպատվաստված ամերիկացիներին վտանգ է համարում երկրի տնտեսության համար

Միացյալ Նահանգներում COVID-19-ի դեմ պատվաստում չստացած 67 միլիոն մարդ կարող է վտանգ ներկայացնել ամերիկյան տնտեսության համար: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, փոխանցում է Interfax գործակալությունը։

«Պատվաստում չստացածները ռիսկի են ենթարկում մեր տնտեսությունը, քանի որ մարդիկ տհաճությամբ են տանից դուրս գալիս: Մտածեք, նույնիսկ այնտեղ, որտեղ սահմանափակումներ չկան ռեստորաններ, մարզասրահներ ու կինոթատրոններ այցելելու համար, մարդիկ դրանց չեն մոտենում, քանի որ վախենում են հիվանդանալ: Ես իմ ուժերի սահմաններում ամեն բան արել եմ, որպեսզի մարդիկ պատվաստվեն»,-ասել Է նա՝ ելույթ ունենալով Իլինոյսի նահանգում:

Բայդենը նաև նշել է, որ պատվաստում չստացած անձինք նաև չափից շատ են լցնում հիվանդանոցները, անհետաձգելի օգնության ու ինտենսիվ թերապիայի բաժանմունքները, քանի որ զբաղեցնում են սրտի նոպայով, քաղցկեղի ու այլ պատճառներով վիրահատության կարիք ունեցող մարդկանց համար նախատեսված տեղերը։

ԱՄն-ում ներկա պահին ամբողջությամբ պատվաստվել է 185 միլիոն մարդ։

Նմանատիպ նյութեր