211652_close_icon
views-count1608 դիտում article-date 20:43 07-10-2021

Նարեկ Մանուկյանը նշանակվել է ՏԿԵ նախարարի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Նարեկ Մանուկյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ: Այդ մասին  տեղեկացնում է  e-gov.am կայքից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նարեկ Մանուկյանին նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ», - նշված է որոշման մեջ:

Մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 7-ին, Նարեկ Մանուկյանը վարչապետի մեկ այլ որոշմամբ ազատվել էր Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից:

Նմանատիպ նյութեր