211652_close_icon
views-count1199 դիտում article-date 15:50 05-10-2021

Զրույցը հիմնականում ընթացել է հայրենադարձմանն առնչվող հարցերի շուրջ. ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է ՌԴ հայ համայնքի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը հանդիպում է ունեցել ՌԴ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Անկաշկանդ մթնոլորտում կազմակերպված հանդիպմանը ԱԺ նախագահն ընդհանուր գծերով ներկայացրել է պաշտոնական այցի հանդիպում-քննարկումների արդյունքները, պատասխանել ներկաների հարցերին: ՌԴ-ում ապրող հայերն անդրադարձել են համայնքային խնդիրներին, քննարկել հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքին առնչվող մի շարք թեմաներ: Զրույցը հիմնականում ընթացել է հայրենադարձմանն առնչվող հարցերի շուրջ: 

Նմանատիպ նյութեր