Իրանի նախագահը նշել է տարածաշրջանի անվտանգությունն ապահովող 3 բաղադրիչները
Իրանի իրական ուժը տրամաբանությունն է, երկխոսությունների և բանակցությունների վարումը, այլ ոչ զենքը թափահարելը, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին:
Նրա խոսքով՝ միջուկային զենքը չի կարող Իսրայելին անվտանգություն ապահովել, այնպես, ինչպես ժամանակակից սպառազինությունը չի կարող ապահովել Իսրայելի հարևան մի շարք արաբական երկրներին կայունություն:
Ռուհանին նշել է, որ տարածաշրջանի անվտանգությունը կարող են ապահովել միայն գիտելիքները, գիտությունը, որոնք համախմբում են ընդհանուր արժեքները, բարոյականության և համերաշխության կանոնները:
«Մենք ուզում ենք տարածաշրջանում խաղաղության հաստատել: Եվ ապացուցել ենք, որ կարող ենք համոզել աշխարհին ընդունել և հարգել խաղաղ ատոմի վերաբերյալ իրանցի ժողովրդի իրավունքը»,-ընդգծել է Իրանի նախագահը: