211652_close_icon
views-count2568 դիտում article-date 18:34 03-10-2021

Բացահայտ կոռուպցիա. Ավետիք Իշխանյան

Բացահայտ կոռուպցիա

Պետք չէ տնտեսագետ լինել, ակնհայտ անօրինականությունները նկատելու համար։ Հայտնի է, որ կախված երկրի տնտեսական վիճակից, նաև քաղաքական փոփոխություններից, երբեմն պետությունը կարող է ամբողջությամբ կամ մասնակի ազգայնացնել տարբեր ձեռնարկություններ։ Սակայն, այդ գործընթացը իրականանում է միայն ու միայն օրենքով։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

«Իսկ ինչ է կատարվում այսօրվա «կոռուպցիայից զերծ» Հայաստանում։Դիմակավորված անձանց ներխուժում, ահաբեկումներ և ստուգումներ Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատում և հետո, հանկարծ կոմբինատի բաժնետերերը «մեծահոգաբար» վարչապետի աշխատակազմին են «նվիրում» կոմբինատի բաժնետոմսերի 15%-ը։

Ուշադրությու՛ն, ոչ թե օրենքով, այլ «բարի կամքով», ոչ թե պետությանը, այլ վարչապետի աշխատակազմին, որը պարզ չի ֆիզիկակա՞ն, թե՞ իրավաբանական անձ է և կարող է զբաղվել բիզնեսով։

Իսկ Հայաստանում «ընտրվում» է հակակոռուպցիոն ինչ-որ կառույց, գործում են ինչ-որ «իրավապահ» մարմիններ։ Իհարկե, սրանք վարչապետի գրպանային կառույցներն են, իրենց թզուկ ղեկավարներով։ Իսկ ի՞նչ են մտածում տարբեր հասարակական կազմակերպությունները, որոնք պայքարում են կոռուպցիայի դեմ։ Ներեցեք՝ «պայքարում» էին․․․»,- գրել է նա:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր