1189 դիտում
13:00 30-09-2021
ՀՀ կառավարությունը հերթական ֆինանսական աջակցությունն է տրամադրում Արցախին. այս անգամ 13.5 մլրդ դրամ
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Արցախի Հանրապետությանը տրամադրել 13.5 մլրդ դրամ: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ այդ գումարից 1.2 մլրդն ուղղվելու է բնակիչների կոմունալ ծախսերի փոխհատուցման ծրագրին, իսկ 12.2 մլրդ դրամը հատկացվելու է որպես միջպետական վարկ:
«Արցախի Հանրապետությանը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատկացվող ֆինանսական օժանդակությունը կտրամադրվի նվիրատվության պայմանագրի հիման վրա՝ բնակչության՝ հոկտեմբեր ամսվա էլեկտրաէներգիայի, գազամատակարարման եւ կապի ծառայությունների, ինչպես նաեւ տնտեսության տարբեր ոլորտների ֆինանսավորման համար»,- կառավարության նիստում նախագիծը ներկայացնելիս ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ հիշեցնելով, որ սա նույնաբնույթ արդեն չորրորդ որոշումն է. ընդհանուր առմամբ 2020թ. առ օրս Արցախին է փոխանցվել գրեթե 100 մլրդ դրամի աջակցություն:
Նախագծով նախատեսվում է նաեւ տրամադրել միջպետական վարկ՝ հոկտեմբեր ամսվա աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության ծախսերի, ինչպես նաեւ պարտատոմսերի մարման նպատակով։ Միջպետական վարկը Արցախի կառավարությանը տրամադրվում է տարեկան 0,001% տոկոսադրույքով՝ մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով։

Նմանատիպ նյութեր
1139 դիտում
19:08 20-01-2023
Կարեն Խաչանովն Ավստրալիայի բաց առաջնությունում հերթական հաղթանակից հետո իր աջակցությունն է հայտնել Արցախին
Այս բաժնից
394 դիտում
18:19 28-11-2024
ԱԺ-ում հանդիպել են Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները
484 դիտում
18:07 28-11-2024
Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր