211652_close_icon
views-count1513 դիտում article-date 09:22 30-09-2021

Ճանաչելիության և «որոնողականության» առումով Արզաքանցյանի ու Սարգսյանի ցուցանիշները համեմատելի չեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, գործարար Տիգրան Արզաքանցյանը, որը ԱԺ արտահերթ ընտրություններում հանդես էր գալիս որպես Հայաստանի դեմոկրատական կուսակցության վարչապետի թեկնածու, հեռացել է ՀԴԿ-ից: Որպես պատճառ Արզաքանցյանը նշել էր Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականության վերաբերյալ տարբեր հայացքները: Նա ասել էր, որ թեև ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանի հետ տարաձայնություններ չեն եղել, սակայն որոշակի «պայմանավորվածություններ են խախտվել»։

ՀԴԿ ղեկավար Արամ Սարգսյանն իր հերթին երեկ ասել է, թե Արզաքանցյանը «մեր կուսակցության անվան տակ այնպիսի մի PR կազմակերպեցին իրենց, որը մեր կուսակցության իմիջի համար շատ մեծ վնաս էր»: Այս հայտարարությունն ինքնին ուշագրավ էր այն առումով, որ ՀԴԿ-ն հատկապես վերջին տարիներին, կարելի է ասել, ակտիվ չի եղել քաղաքականության մեջ և հայտնվել էր ստվերում:

«Փաստ» թերթը ուսումնասիրեց Google համակարգի բաց տեղեկատվությունը՝ ճանաչելիության և «որոնողականության» առումով: Արդյունքում հետաքրքիր պատկեր ստացվեց: Մասնավորաբար, ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ առաջ նշյալ չափանիշներով Տիգրան Արզաքանցյանի և ՀԴԿ-ի, ինչպես նաև Տիգրան Արզաքանցյանի ու Արամ Սարգսյանի ցուցանիշները նույնիսկ համեմատելի չեն. ՀԴԿ-ն ու նրա ղեկավարը տասնյակ անգամներով զիջում են Արզաքանցյանի ճանաչելիությանը:

Նման տվյալների պարագայում Արամ Սարգսյանի նշյալ հայտարարությունը մի տեսակ սյուրռեալիստական է հնչում: Իսկ գուցե ավելի հավանական է Արզաքանցյանի հայտարարությո՞ւնը. «Եթե մենք չաջակցեինք, իրենց կուսակցությունը գնում էր լուծարման»»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

 

Նմանատիպ նյութեր