211652_close_icon
views-count3163 դիտում article-date 09:53 18-01-2022

«Ալյանսի» ու Տիգրան Արզաքանցյանի ջրերը մի առվով չեն գնում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես երևում է, Տիգրան Արզաքանցյանի՝ «Ալյանս» կուսակցությունում դեռևս նույնիսկ չկայացած դեբյուտը մոտենում է իր ավարտին: Հիշեցնենք, որ 2021 թվականի հոկտեմբերին «Ալյանս» կուսակցության 9-րդ հերթական համագումարի ժամանակ «Ալյանս» կուսակցության բարձրագույն խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվել էր Տիգրան Արզաքանցյանը, իսկ կուսակցության նախագահ էր վերընտրվել Տիգրան Ուրիխանյանը։

Սակայն, մեր ունեցած տեղեկություններով, օրեր առաջ կուսակցության վարչությունը դեմ է արտահայտվել Նիկոլ Փաշինյանի ստեղծած արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի աշխատանքներին Արզաքանցյանի մասնակցությանը, ինչը պատճառ է դարձել, որ վերջինիս և կուսակցության հարաբերությունները դառնան ճգնաժամային: Ընդ որում, անհամաձայնություններն այնքան խորն են, որ, մեր աղբյուրների փոխանցմամբ, Արզաքանցյանը շուտով կլքի «Ալյանսը» և նոր կուսակցություն կհիմնի»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր