78557 դիտում
21:12 27-09-2021
Արտակարգ դեպք Երևանում. տարբեր գերեզմանոցներից դանակահարված վիճակում հիվանդանոցներ են տեղափոխվել քաղաքացիներ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 26-ին, դանակահարության դեպքեր են տեղի ունեցել Երևանի տարբեր գերեզմանոցներում: Ժամը 01:15-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Էրեբունու բաժին, որ «որովայնի աջ կողմնային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ շտապօգնության բժիշկների թիվ 55 խումբը Նոր Նորք վարչական շրջանից իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Մաթևոսյանի գլխավորությամբ:
Բժիշկները հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ տվյալ պահին բացատրություն տալու:
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Էրեբունու ոստիկանները պարզել են, որ նա Երևանի բնակիչ, 48-ամյա Ռաֆիկ Մ.-ն է, ով դանակահարվել է դեռևս անհայտ անձի կողմից՝ Վարդաշենի գերեզմանների մոտ:
Փաստի սառթիվ ավագ հետաքննիչ Մաթևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Նույն օրը՝ ժամը 03:00-ին, Էրեբունու բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով հայտնել է, որ «Հաղթանակ» թաղամասում ՝ ժողովրդին հայտնի 4-րդ գյուղում ընկել է:
Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 37-ամյա Էդգար Ն.-ն է, ով դեռևս անհայտ անձի կողմից դանակահարվել է «Հաղթանակ» թաղամասի գերեզմանատան մոտ:
Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ե՛վ Էրեբունու և՛ Մալաթիայի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը կատարած անձին կամ անձանց և հանցագործության գործիք առարկաները հայտնաբերելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2182 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)