211652_close_icon
views-count2094 դիտում article-date 10:49 24-09-2021

​Մտավորականին պիտի գնահատի հանրությունը, ոչ թե պետությունը. «Անտարես» հրատարակչության տնօրենը հրաժարվել է պետական պարգևից. «Ազատություն» ռ/կ

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը հրաժարվել է պետական պարգևից՝  որը վարչապետի միջնորդությամբ Հայաստանի Անկախության տոնի առթիվ նախագահն էր պատրաստվում հանձնել Արմեն Մարտիրոսյանին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար», հայտնում է «.azatutyun.am»-ը։

Մտավորականը պետության համար պատասխանատու շրջանում իրավունք չունի կաշկանդել իրեն. հենց այս միտքն է գործընթացին նախնական համաձայնություն տված Մարտիրոսյանին ստիպել հրաժարվել մեդալից, որով պարգևատրվելու մասին հրամանագիրը տեղադրված է նախագահականի կայքում։ «Ամենակարևոր բանը, որ ինձ դրդեց էդ քայլը չանել, ազատ լինելն էր, անկաշկանդ լինելն էր։ Ու՝ հենց էս պահին։ Սա շատ դժվար պահ է մեր պետության համար։ Ու ցանկացած քայլ, իշխանությունից դա կլինի, սխալ քայլ, որը որ ես կասեմ, իրանք կուղղեն, չեն անի, կարծիք, ընդդիմախոսություն, դա պետք է դու անես անկաշկանդ», – «Ազատության» հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը։

Նրա կարծիքով, պարգևները, կոչումները ավելի շուտ Սովետական Միությունից եկած ժառանգություն է, որից պետք է ձերբազատվել։ Հեղափոխական իշխանությունները, ըստ նրա, նույն տրամաբանությամբ են գործում, ինչ նախկինները։ Տարբերությունը մեկն է՝ այսօր չկա իշխանության լեգիտիմության խնդիր. – «Մտածեցի, հիշեցի, որ մինչև 98 թվականը անգամ էդ ժողովրդական արտիստ, ժողովրդական նկարիչ և այլն, էդ կոչումներն էր դուրս էկած, որովհետև նորմալ պետությունը չի թույլ տալիս, որ չինովնիկը գնահատի մտավորականին։

Մտավորականին պիտի գնահատի հանրությունը, ոչ թե պետությունը։ Անգամ, հիշո՞ւմ եք, պարգևատրումներ էին տալիս, նախագահի մրցանակ էր կոչվում… անկախ նրանից, որ էդ փողը մասնավոր փող էր, բայց չինովնիկն էր որոշում կայացնում։ Էդտեղ վտանգավոր տարր կա։ Ու մտավորականը շատ-շատ դեպքերում փորձում էր հարմարվել, փորձում էր դուր գալ չինովնիկին, ինչ-որ դեպքերում, երբ որ կարար ձայն բարձրացներ, լռում էր, և այլն։ Էդ իմ աչքի առաջ ա եղել։ Ես չէի ուզում էդ նույն ծուղակն ընկնել»։

 

Նմանատիպ նյութեր