1913 դիտում
15:11 21-09-2021
Մեր նահատակված եղբայրների հիշատակը վառ պահելու լավագույն տարբերակը Հայրենիք շենացնելն ու հզորացնելն է․ Վրաստանում ՀՀ դեսպան
Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ․
«Սիրելի՛ հայրենակիցներ
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս մեր ամենանվիրական տոնի՝ Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ։
Երեք տասնամյակ առաջ հայ ժողովուրդը կարողացավ երկարամյա դադարից հետո վերակերտել իր անկախ պետականությունը։
Հայաստանն իր անկախությունը նվաճեց դժվարին պատմական շրջափուլում՝ ծանր պատերազմ Արցախում, բարդագույն սոցիալ-տնտեսական ու բարոյահոգեբանական իրավիճակ, բազում այլ դժվարություններ։ Չնայած այդ ամենին` մեր ժողովուրդն իր քաջարի հայորդիների արյան ու սխրագործությունների գնով, ամուր և աննահանջ կամքով կարողացավ հաղթահարել բոլոր դժվարությունները և այդ կերպ ամրապնդել անկախ ապրելու հայ ժողովրդի պատմական իրավունքի իրացումը։
Վստահ եմ՝ յուրաքանչյուր հայ գիտակցում է անկախության ձեռքբերման ծանր գինը և այն պահպանելու գործում իր պատասխանատվությունը:
Մեզանից յուրաքանչյուրն իր հնարավորությունները, գիտելիքներն ու կարողությունները պետք է ներդնի ի նպաստ այս սուրբ գործին, քանզի միայն այդ կերպ կարող ենք ինքնուրույն վճռել մեր ժողովրդի լավագույն ապագան:
Մենք մշտապես Հայաստանի անկախության օրը նշել ենք հպարտության վեհ զգացումով և ամենադրական լիցքերով, սակայն այս տարին յուրահատուկ է։ Յուրահատուկ է նրանով, որ այդ հպարտությանը միախառնվել է թախիծն ու անբացատրելի ծանր զգացողությունները, քանզի նախորդ տարի Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով կրել ենք հսկայական կորուստներ, մեր հայ քաջերն իրենց ամենաթանկը՝ կյանքն են դրել Հայրենիքի պաշտպանության զոհասեղանին։
Մեր պատմության կարևորագույն դասերից մեկն այն է, որ մենք հաղթանակների հասել ենք, երբ միասնական ենք եղել։
Այսօր պետք է լինենք առավել քան միասնական, Հայրենիքը դա է պահանջում մեզանից։ Յուրաքանչյուրս պարտավոր ենք մեր տեղում անտրտունջ և օրնիբուն աշխատել՝ ի շահ մեր պետության ու մեր համազգային իղձերի իրականացման։
Հավատացե՛ք, մեր նահատակված եղբայրների հիշատակը վառ պահելու լավագույն տարբերակը՝ Հայրենիք շենացնելն ու հզորացնելն է։
Շնորհավոր Հայաստանի անկախության տոնը։
Բոլորս ի գործ…»։

Նմանատիպ նյութեր
2062 դիտում
10:48 24-04-2019
Հիշատակը վառ պահելու խնդիր չկա. պետք է վառ պահել իրավունքը․ «Առավոտ»
1680 դիտում
18:56 05-03-2014
Վազգեն Սարգսյանի հիշատակը վառ պահելու լավագույն միջոցը նրա պատգամների իրականացումն է. Բակո Սահակյան
1682 դիտում
19:19 30-12-2020
Մեր նվաճումներով վառ պահենք մեր հերոսների հիշատակը. ՀԸՖ-ի ամանորյա ուղերձը