1710 դիտում
18:56 05-03-2014
Վազգեն Սարգսյանի հիշատակը վառ պահելու լավագույն միջոցը նրա պատգամների իրականացումն է. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 5-ին մասնակցել է Արցախի եւ Հայաստանի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 55-ամյակին նվիրված միջոցառումներին:
Երկրի ղեկավարը ներկա է գտնվել ԼՂՀ ՊԲ Վ. Սարգսյանի անվան զորամասում կազմակերպված հանդիսավոր հավաքին եւ հանդես եկել ելույթով:
Իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ Վազգեն Սարգսյանը կանգնած էր մեր ժողովդրի ազգային-ազատագրական շարժման ակունքներում, եղել է հայոց պետականության վերականգնման առաջամարտիկներից, հայոց բանակի հիմնադիրներից եւ առաջին հրամանատարներից մեկը եւ դեռեւս կենդանության օրոք արժանացել է Սպարապետի պատվավոր կոչմանը: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Վազգեն Սարգսյանի հիշատակը վառ պահելու լավագույն միջոցը նրա պատգամների իրականացումն է, հայոց անկախ պետության շարունակական ամրապնդումը եւ բանակի զորացումը:
Այնուհետեւ Նախագահ Սահակյանը մասնակցել է Ստեփանակերտի երիտասարդության եւ մշակույթի պալատում Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյանը նվիրված երեկոյին:
Միջոցառումներին մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը, Հայաստանից ժամանած հյուրեր:
Նմանատիպ նյութեր
2098 դիտում
10:48 24-04-2019
Հիշատակը վառ պահելու խնդիր չկա. պետք է վառ պահել իրավունքը․ «Առավոտ»
Այս բաժնից
1357 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1000 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները
1306 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը