3469 դիտում
23:13 20-09-2021
Քաղաքականությունն ինձ դուր չի գալիս, ես իմ գործով եմ զբաղվում. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Sputnik Արմենիա
Sputnik Արմենիան ներկայացրել է հարցազրույց՝ «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր, գործարար Սամվել Կարապետյանի հետ:
– «Տաշիր» ընկերությունը Հայաստանում իրականացնում է մեծ թվով նախագծեր տարբեր բնագավառներում և ընդհանուր առմամբ ակտիվ դերակատարություն ունի Հայաստանի տնտեսական կյանքում։ Որքան էլ խոսենք բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու մասին, այդուհանդերձ հասկանալի է, որ երկրի քաղաքական ղեկավարության հետ հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն։
Այդ իմաստով ինչպիսի՞ հարաբերություններ ունեք Հայաստանի իշխանությունների հետ։
– Նորմալ, աշխատանքային հարաբերություններ են։
– Հաճա՞խ եք շփվում, ի՞նչ մակարդակի են Ձեր շփումները։
– Բարձր մակարդակի, բայց ոչ հաճախակի։
– Դուք այն անձանցից եք, որ 2020 թվականին գրավ տրամադրեցիք Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար։ Ո՞րն էր այդ քայլի նպատակը։
– Ռոբերտ Քոչարյան ասելով`մենք պետք է հասկանանք, թե ում մասին է խոսքը։ Ռոբերտ Քոչարյանը եղել է Արցախի Հանրապետության առաջին նախագահը, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը և ամենակարևորը` Հայաստանի հաղթանակի կերտողներից մեկը, հետևաբար երբ նման հնարավորություն կար՝ ես անպայման պետք է մասնակցեի։ Ընդհանրապես՝ ոչ մի անգամ չեմ թաքցրել իմ լավ հարաբերությունները Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետ։ Դրա համար էլ այդպիսի խնդիրներ չունեի։
Մանրամասներն՝ այստեղ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6500 դիտում
20:37 04-08-2014
Դժբախտը ոչ թե նա է, ով ոչ մեկին դուր չի գալիս, այլ նա, որին ոչ ոք դուր չի գալիս․ Վահե Ղազարյան
Այս բաժնից
451 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
580 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1045 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը