211652_close_icon
views-count2886 դիտում article-date 16:36 19-09-2021

Մեկնարկել է «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը. կլինեն 80 մրցանակակիրներ. Ուղիղ

Մեկնարկել է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը: 

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ մրցաշարում ընդհանուր առմամբ կլինեն 80 մրցանակակիրներ․

1-ն տեղ զբաղեցրած մասնակիցը կստանա 1 մլն, 2-րդը՝ 600 հազար, 3-րդը՝ 400 հազար, 4-րդը՝ 150 հազար, 5-րդը՝ 100 հազար, 6-10-րդ տեղերը՝ 75 հազար, իսկ 11-20-րդ տեղերը՝ յուրաքանչյուրը 50 հազար դրամ։

Հիշեցնենք, մրցաշարի նպատակն է հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովումը, ինչպես նաև «Հեծանիվը որպես շրջակա միջավայրն աղտոտվածությունից զերծ պահելու միջոց» գաղափարի քարոզումը։

Մրցաշարը կանցկացվի երկու տարիքային խմբով` առաջին տարիքային խումբ՝ 18-35 տարեկան կանայք, 18-40 տարեկան տղամարդիկ, երկրորդ տարիքային խումբ՝ 36 և բարձր տարիքի կանայք, 41 և բարձր տարիքի տղամարդիկ։

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ մրցաշարի անցկացման ընդհանուր ծախսերը կազմում են շուրջ 25․7 մլն դրամ։

Մրցաշարի անցկացման հետ կապված ծախսերը կազմում են 10․8 մլն դրամ, որի մեջ մտնում են՝ մասնակիցների սնունդ, ճանապարհածախս, ռադիոհանգույցի վարձակալում, մարզահագուստ (մարզաշապիկ, գլխարկ), գավաթներ, մեդալներ, հավաստագրեր, շնորհակալագրեր և կազմակերպչական այլ ծախսեր, որոնք նախատեսվում է հատկացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ընդհանուր հատկացումների հաշվին վերաբաշխում կատարելու արդյունքում։

Երկու տարիքային խմբերի 1-20-րդ տեղեր գրաված մասնակիցներին տրվող դրամական մրցանակների ծախսերը կազմում են 14․9 մլն դրամ, որը կհատկացվի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից, ընդ որում՝ կանոնակարգում նշված են առձեռն ստացվող գումարները, որտեղ ներառված չեն ՀՀ օրենսդրությամբ պահվող հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր