211652_close_icon
views-count61745 դիտում article-date 14:50 07-05-2022

Խոշոր ավտովթար՝ Աբովյանի «գաի պոստի» մոտ. բախվել են Volvo-ն, Kamaz-ն ու Ford Transit-ը, վիրավորներին առաջինը օգնության են հասել պարեկային ծառայության Երևանի գնդի կին պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Աբովյանի «գաի պոստի» մոտ բախվել են Լոռու մարզի բնակիչ՝ 26-ամյա Նորայր Ռոստամյանի վարած Volvo մակնիշի, Արագածոտնի մարզի բնակիչ՝ 28-ամյա Գրետել Դավթյանի վարած Kamaz մակնիշի և Երևանի բնակիչ՝ 21-ամյա Դավիթ Սիրեկանյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volvo-ի վարորդն ու նրա ուղևոր՝ ՌԴ քաղաքացի, 23-ամյա Յուլյա Կոնստանտինովան մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րգ գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Գոհար Մխիթարյանն ու Զարուհի Մխոյանը, ովքեր իրենց ծառայողական ավտոմեքենայի մեջ տեղադրված դեղատուփի միջից անհրաժեշտ բժշկական պարագաներ են օգտագործել, ապա «Աբովյան» ԲԿ-ի բժիշկները նախ տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։ 

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 98+
98+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր