211652_close_icon
views-count111882 դիտում article-date 19:31 15-09-2021

Երևանի կենտրոնում հսկայական փոսն այս անգամ պատուհաս դարձավ երևանցիների անդորրն ապահովող պարեկային ծառայողի համար. հերթական ավտոմեքենան հայտնվելով փոսում, բախվել է պատին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն մի քանի օր է, Երևանի Իսակովի պողոտայում հսկայական փոսը մի իսկական պատուհաս է դարձել վարորդների համար:
 
Գրեթե ամեն օր վարորդները սեփական մաշկի վրա են զգում այդ փոսի պատճառով կրած նյութական վնասները:
 
Այսօր հերթական անգամ վթար է տեղի ունեցել այդ փոսի պատճառով, իսկ պատկան մարմինները ուղտի ականջում քնած են:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16:00-ից 16:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողը՝ ծառայողական ավտոմեքենայով, չնկատելով փոսը, ընկել է դրա մեջ, ապա կորցրել ավտոմեքենայի կառավարումը, առաջ ընթացել, կոտրել երթևեկությունը կարգավորող ցուցանակն ու բախվել պատին:
 
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտարաբ տուժածներ չկան:
 
Թե ով է փոխհատուցելու վնասը, դեռևս պարզ չէ, և թե ովքեր են դրա համար պատասխանատու, դրա պատասխանը երևի քաղաքապետարանում կիմանան:
 
Բայց որ խնդիրը պետք է հրատապ լուծել, դա փաստ է: Հակառակ դեպքում, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի զրույցում Կիլիկիա թաղամասի բնակիչները հայտնեցին, որ պատրաստվում են փակել ճանապարհը, իսկ փոսը լցնել քաղաքապետի և վարչական շրջանի ղեկավարի նկարներով:
 
Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր