211652_close_icon

Ավտովթար՝ Երևանում. 49-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրահեռացման համար փորված փոսում. փոսն ու հարակից տարածքը «Վեոլիա ջուր»-ը կահավորած է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count1897 դիտում article-date 12:32 07-08-2025
Այսօր՝ օգոստոսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 49-ամյա Գագիկ Մ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցում բախվել է ճանապարհին աշխատանքներ կատարելու համար տեղադրված ցուցանակներին և հայտնվել փոսում: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: 
 
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ: 

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում: 
 
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
 
Ճանապարհը կահավորված է եղել անհրաժեշտ պարագաներով «Վեոլիա ջուր» ընկերության կողմից և վարորդը կարող էր տեսնել, որ այդ հատվածում շինարարական աշխատանքներ են իրականացվում: 
 
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր