2518 դիտում
10:49 14-09-2021
Մարդիկ տրամադրված են իրար «ջախջախելու» և «մերկացնելու»․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Եկեք եւս մեկ անգամ հայացք գցենք մեր խորհրդարանին: Հարցերի «քննարկման» սխեման բավականին պարզունակ է. ընդդիմությունն ամեն առիթով փորձում է օգտագործել «հողատու», «կապիտուլյանտ», «դավաճան» բառերը, իսկ իշխանությանը, հավանաբար, հրահանգ է տրված ամեն անգամ, երբ նման բառեր են հնչում, ընդդիմադիրների «բերնին գալ», իսկ որոշ դեպքերում «քացով կռիվ անել»:
Եթե մի կողմ թողնենք «խորհրդարանական բանավեճի» այս տգեղ արտաքին դրսեւորումները՝ կարող ենք արձանագրել, որ դա արտացոլումն է թե՛ Հայաստանում ներկայումս ստեղծված իրավիճակի, որի մասին բազմիցս գրել եմ (ընտրողները խորհրդարան են ուղարկել պատգամավորներին հե՛նց այդպիսի «մանդատով»), թե՛ աշխարհում նկատվող միտումների: Հենց դրանց էլ ես կցանկանայի անդրադառնալ:
Բնականաբար, խոսքն այն երկրների մասին է, որտեղից հնարավոր է տարբեր կարծիքներ «որսալ»: Մենք չգիտենք, թե ինչ են մտածում ազատականները Հյուսիսային Կորեայում կամ իսլամի քննադատները Սաուդյան Արաբիայում: Բայց այն երկրներում, որտեղ բազմակարծությունը պետականորեն արգելված չէ, իրավիճակը մոտավորապես հետեւյալն է: Երբ «Ա» քաղաքացին համաձայն չէ «Բ» քաղաքացու հետ, նա գրեթե պարտադիր պետք է հայտարարի. «Դու զոմբիացված ես կամ ծախված ես: Հիմա ես կբերեմ այնպիսի փաստեր, որոնք քո տեսակետը հիմնովին կջախջախեն, քեզ խայտառակ կանեն ու կմերկացնեն»: Շեշտեմ, խոսքը ոչ թե պատգամավորների, այլ սովորական մարդկանց մասին է: Եվ, իհարկե, «Բ» քաղաքացին ճիշտ նույնպիսի վերաբերմունք ունի «Ա»-ի նկատմամբ: Այդ փոխադարձ անհանդուրժողականության մասնավոր հետեւանքներից մեկն այն է, որ այդ երկու քաղաքացիները չեն կարողանում միասին աշխատել կամ հանգստանալ, չեն կարող նստել մի սեղանի շուրջ, չեն կարող, ասենք, միասին տոնել սեպտեմբերի 21-ը:
Այստեղ կա երկու խնդիր: Առաջինն այն է, մարդիկ ի սկզբանե տրամադրված են իրար «ջախջախելու» եւ «մերկացնելու». նրանք վստահ են, որ այդ երկխոսությունը «զրոյական արդյունքով խաղ» է, որտեղ կարելի է կա՛մ հաղթել, կա՛մ պարտվել: Այդ վիճակում նրանք միայն թշնամանում են, օտարվում իրարից: Երկրորդ խնդիրն ավելի խորն է: Երբ մարդն ասում է՝ «ես հիմա այնպիսի փաստեր կբերեմ, որոնք քեզ ոչնչացնելու են», նա վստահ է, որ նման փաստեր գոյություն ունեն: Ֆիզիկական իրականության մեջ այդպիսի փաստեր իսկապես կան. այսօր արեւոտ եղանակ է՝ եթե դա իրոք այդպես է, մեղսունակ մարդը դա կընդունի: Բայց սոցիալական, հասարակական կյանքում նման «փաստեր» գոյություն չունեն՝ ցանկացած փաստ բեկվում է մեր փորձի, գիտելիքների, խառնվածքի, դաստիարակության, կրթության, համոզմունքների ու բազմաթիվ այլ «գործիքների» միջով: Առանց այդ բեկման մեխանիզմն ընդունելու՝ հնարավոր չէ նորմալ խոսակցություն սկսել՝ մանավանդ, երբ դուք չեք տեսնում ձեր զրուցակցի աչքերը, այլ նստած եք համակարգչի կամ հեռախոսի էկրանի առաջ:
Հակառակ դեպքում ստեղծվում է այն վիճակը, որը նկարագրված է Ռոբերտ Փաթնեմի գրքում, որը կոչվում է «Bowling Alone» («Բոուլինգ՝ մենակով»): Ամերիկացի քաղաքագետը, իհարկե, խոսում է իր երկրի իրողությունների մասին, բայց վիճակը քիչ թե շատ նույնն է ամբողջ աշխարհում: Որքա՜ն տխուր է ինքդ քեզ հետ բոուլինգ խաղալը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
3124 դիտում
09:08 04-07-2020
Դեռ «ջախջախելու» շատ «թշնամիներ» կան. «Առավոտ»
18349 դիտում
15:59 23-05-2018
ՏՏ ոլորտն անհնարինության պատնեշները ջախջախելու առաջամարտիկ է. ՀՀ վարչապետ
Այս բաժնից
1177 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1498 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»