211652_close_icon
views-count1369 դիտում article-date 20:54 13-09-2021

Մեր երկրում հնարավոր է  ստեղծել  լողափնյա վոլեյբոլի բարձրակարգ թիմ. Հրաչյա Ռոստոմյան

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի կարծիքով  մեր երկրում հնարավոր է  ստեղծել  լողափնյա վոլեյբոլի բարձրակարգ թիմ :   Այս մասին նա ասաց <<  Գրանդ սպորտ  >> մարզահամալիրում տեղի ունեցած  Եվրոպայի արևելյան երկրների   տղամարդկանց մրցաշարի ավարտից հետո:

Հայաստանի,  Վրաստանի, Ռուսաստանի և Բելառուսի 14 թիմերի պայքարում  մեր երկիրը  ներկայացնող Խաչատուր Ասմարյան - Վահե Նազարյան զույգը  գրավեց հինգերորդ տեղը:

Մրցաշարի հաղթող դարձավ Ռուսաստանի Արխիպով – Գոնչարով երկյակը:

Նմանատիպ նյութեր