1983 դիտում
20:28 16-08-2019
Համահայկական ամառային 7-րդ խաղերի շրջանակում կայացել է լողափնյա վոլեյբոլի աղջիկների եզրափակիչ փուլը. մարզիկները տպավորված են
Համահայկական ամառային 7-րդ խաղերի շրջանակում ավարտվեց լողափնյա վոլեյբոլի աղջիկների եզրափակիչ խաղը։ Առաջին հորիզոնականը զբաղեցրին Դիանա Մելքումյանն ու Մերի Պողոսյանը, որոնք հանդես են գալիս ‹‹Երևան 1›› թիմում: Երկրորդ հորիզոնականում ‹‹Աշտարակ›› թիմիցՏաթևիկ Մարտիրոսյանն ու Շուշան Տիգրանյանն են, իսկ երրորդում՝ ‹‹Երևան 2›› թիմի Սվետլանա Մարգարյանն ու Օֆելյա Մաթոսյանը։
‹‹Առաջին անգամ ենք մասնակցում Համահայկական խաղերին, մեծ ոգևորությամբ էինք սպասում մեկնարկին։ Անցկացրել ենք վեց խաղ և վեցում էլ հաղթող ենք ճանաչվել։ Ուրախ եմ, որ կազմակերպվում են նմանատիպ խաղեր, որոնք մարզիկներին հնարավորություն են տալիս ներկայանալ ըստ արժանվույն››,- ասաց Դիանա Մելքումյանը։
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Տաթևիկ Մարտիրոսյանն էլ նշեց, որ չնայած այս անգամ չհաղթեցին, դա չխանգարեց փորձառություն ձեռք բերել և ընկերական նոր կապեր ստեղծել։ Ըստ նրա՝ հրաշալի միտք է ամբողջ աշխարհի հայերին հավաքել Հայաստանում, այն էլ՝ սպորտի շուրջ։
Սվետլանա Մարգարյանը երկրորդ անգամ է մասնակցում Համահայկական խաղերին։ Ըստ Սվետլանայի՝ երրորդ հորիզոնականը բավականին լավ արդյունք է իրենց թիմի համար, սակայն ասաց, որ հաջորդ Համահայկական խաղերին բարելավելու են արդյունքները։
Խաղերի վերջում կայացավ պարգևատրման արարողություն։
Նմանատիպ նյութեր
14822 դիտում
14:21 10-07-2017
«Գրանդ-Սպորտ» մարզահամալիրում ավարտվեց ՀՀ լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց և կանանց առաջնությունը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1349 դիտում
17:46 25-05-2020
Լողափնյա վոլեյբոլի կանանց մրցաշարերից մեկը կկայանա Երևանում՝ օգոստոսին
Այս բաժնից
616 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
688 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
736 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից