211652_close_icon
views-count1496 դիտում article-date 17:44 12-09-2021

Ցանկացած խելամիտ առաջնորդի առաքելության իմաստը կայանում է պետականության պահպանման ու հզորացման մեջ. Սենոր Հասրաթյան

«Եթե ուզում ենք ունենալ իր հետագա գոյությունը շարունակելու ընդունակ պետություն, ապա այդ պետության առաջնորդն ու նրա շրջապատը պարտավոր են իրենց գործողություններում ապավինել ոչ թե մտածելու անընդունակ և ուրույն տեսակետ չունեցող կատարողների օժանդակությանը, այլ մեծահոգաբար ու խելամտորեն օգտագործել այն մտածող ու որակյալ անհատների հնարավորությունները, որոնք ստեղծված իրավիճակում կարող են ունենալ օրվա իշխանությունների կողմից վարվող քաղաքականությանը տրամագծորեն հակառակ մոտեցումներ և, անգամ, վայելել վերջիններիս հակակրանքը, սակայն իրենց անցած ճանապարհով, մասնագիտական արհեստավարժությամբ և պետականաստեղծ կենսադիրքով ի զորու լինեն երկիրը դուրս բերել այս օրհասական վիճակից...», իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՊԲ նախկին մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը:

«Ցանկացած խելամիտ առաջնորդի առաքելության իմաստը կայանում է պետականության պահպանման ու հզորացման մեջ, անգամ, եթե դա վիճակված է իրականացնել սեփական Ես-ն ու համոզմունքները դիմացինի կառուցողական հնարվորություններին ստորադասելու գնով...»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր