1552 դիտում
21:08 03-03-2021
Ցանկացած պատահականության համար, մանավանդ քաղաքականության մեջ, օրենքն ու իրավունքը վկայակոչելը սոսկ նպատակին հասնելու միջոց է․ Սենոր Հասրաթյան
Միամիտ է և կործանման ենթակա այն ժողովուրդը, որը պատահականությունների իշխանության պատանդի կարգավիճակում հայտնված երկրում փորձում է իր բնականոն կենսագործունեությունը վերագտնել միայն օրենքի ուժով:
Ցանկացած պատահականության համար, մանավանդ քաղաքականության մեջ, օրենքն ու իրավունքը վկայակոչելը սոսկ նպատակին հասնելու միջոց է: Իրականում նրանք իշխանության են գալիս անօրինությամբ (արագաչափերը փակելով, ռադիոտան մասնաշենքի դռները ջարդելով, դպրոցականներին ցույցերին ներգրավելով, միջպետական ճանապարհների բնականոն կենսագործունեությունը կազմալուծելով և այլն) և այդուհետ իրենց իշխանությունը պահում, տակավին՝ անօրինությամբ ( պատգամավորներին պատանդ վերցնելով, դատարանները շրջափակելով, սեփական քաղաքացիներին «հների և նորերի», «սևերի և սպիտակների» բաժանելով ևայլն):
Այստեղից հետևում է, որ նմանների ձեռքում պատանդի կարգավիճակում հայտնված Հայրենիքը փրկելու համար, որքան էլ պայքարող քաղաքացին իր կենսակերպով կիրթ ու մտավորական է, պետք է ապավինի ոչ միայն ՕՐԵՆՔԻ ուժին, այլ նաև, անհրաժեշտության դեպքում՝ այնպիսի մարտավարության, որին իշխանությունն իրենց ձեռքում ամեն գնով պահող պատահականությունները չեն սպասում...
Հ. գ. - Այս տրամաբանության ուժով են գործել աշխարհի, գրեթե, բոլոր այն երկրները, որոնք այսօր իրենց տեղն ու դերն ունեն արևի տակ: Հակառակ դեպքում մենք, որպես ազգ, մարդկության տեսադաշտում մնալու ենք ոչ թե մեր անկախ և կայուն պետականությամբ, այլ լավագույն դեպքում՝ ամերիկահայ Սարոյանով, ֆրանսահայ Ազնավուրով, սովետահայ Խաչատուրյանով և այդպես շարունակ... Իսկ վատագույն դեպքում՝ նրանցով, ովքեր անկարող են հասկանալ, որ Արցախն՝ իր ողջ պատմությամբ եղել է ու կա հայկական...
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Միամիտ է և կործանման ենթակա այն ժողովուրդը, որը պատահականությունների իշխանության պատանդի կարգավիճակում հայտնված երկրում...
Опубликовано Սենոր Հասրաթյան Среда, 3 марта 2021 г.
Նմանատիպ նյութեր
2099 դիտում
16:36 15-08-2021
Դա ամենևին չի նշանակում, որ Ադրբեջանն այլևս հասել է իր վերջնական նպատակին. Սենոր Հասրաթյան
1048 դիտում
09:56 01-09-2022
Օրենքն իր նպատակին չի ծառայելու․ կարևորը լրատվամիջոցներին վնաս տալն է․ «Փաստ»
Այս բաժնից
439 դիտում
18:44 30-04-2024
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
349 դիտում
18:20 30-04-2024
ԱԳ նախարարը և Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը քննարկել են տարածաշրջանային անվտանգային հարցեր