211652_close_icon
views-count3850 դիտում article-date 14:36 11-09-2021

9/11 ահաբեկչությունից անցել է 20 տարի. ԱՄՆ նախագահը ժամանել է Նյու Յորք՝ մասնակցելու հիշատակի միջոցառումներին

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը և նրա կինը՝ Ջիլը, ժամանել են Նյու Յորք, որտեղ կմասնակցեն 2001 թվականի սեպտեմբերի 11-ին իրականացված ահաբեկչության 20-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներին։

Այս մասին հայտնում է Սպիտակ տունը:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ ահաբեկչությունների հետևանքով մահացել էր 2977 մարդ, ովքեր 90 երկրի քաղաքացիներ էին, տուժել էր ավելի քան 6 հազար մարդ:

20 տարի առաջ «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման 19 ահաբեկիչներ առևանգել էին ԱՄՆ 4 ուղևորափոխադրող ինքնաթիռներ: Դրանցից երկուսն ահաբեկիչներն ուղղել էին դեպի Նյու Յորքի՝ այն ժամանակվա ամենաբարձր շենքերը՝ Համաշխարհային առևտրի կենտրոնի երկու զույգ կառույցները, երրորդն ուղղել էին դեպի Պենտագոն: Չորրորդ ինքնաթիռը ևս ուղղել էին դեպի մայրաքաղաք Վաշինգտոն, սակայն այն Շանքսվիլ քաղաքից ոչ հեռու կործանվել էր:

Նմանատիպ նյութեր