211652_close_icon
views-count1536 դիտում article-date 23:32 09-09-2021

Տեղի է ունեցել «Արևմուտք 2021» ռազմավարական զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ


Սեպտեմբերի 9-ին ՌԴ Մուլինո զորավարժարանում տեղի է ունեցել «Արևմուտք 2021» ռազմավարական զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը:

Վրանային  ավանի  շարահրապարակում  բարձրացվել են   մասնակից   պետությունների  ու  զորավարժության   դրոշները:

 ՌԴ  պաշտպանության  փոխնախարար  Նիկոլայ  Պանկովը  նշել է,  որ  համատեղ  զորավարժությունները   հնարավորություն  կընձեռեն  մշակել   զորքերի  պատրաստության  համընդհանուր  մոտեցումներ,  կամրապնդեն  ընկերությունն  ու կձևավորեն  մարտական  եղբայրության  նոր  համատեղ ավանդույթներ:

 Բանակի գեներալը  նաև  շեշտել է,  որ  «Արևմուտք  2021»  զորավարժությունները  կրում են  միմիայն   պաշտպանողական  բնույթ:

«Արևմուտք 2021»-ին  մասնակցում  են Ռուսաստանի,  Հայաստանի, Բելառուսի,  Հնդկաստանի, Ղազախստանի,  Ղըրղզստանի,  Մոնղոլիայի  զորախմբերը: 

ՌԴ և  Բելառուսի  տարածքում  ընթացող  զորավարժություններին  ներգրավված են  շուրջ  200  հազար   զինծառայող,  մոտ 80 ինքնաթիռ  և ուղղաթիռ, մինչև  760 միավոր տարբեր  տիպի  զրահատեխնիկա , հրթիռային համակարգեր ու հրետանային միջոցներ, ինչպես նաև 15 նավ: 

Զորավարժության հիմնական գործողությունները տեղի կունենան սեպտեմբերի 10-16-ը:







 

Նմանատիպ նյութեր