2148 դիտում
09:13 09-09-2021
Փաշինյանը փորձում է բանակցությունները վերադարձնել Մադրիդյան սկզբունքների շուրջ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Թե՛ մինչ 2018 թվականի իշխանափոխությունը, թե՛, առավել ևս, դրանից հետո, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները անընդհատ «տորպեդահարում» էին 2007 թվականից շրջանառության մեջ դրված՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման Մադրիդյան սկզբունքները: Ներկայիս իշխանությունները ժամանակին համարում էին, որ դա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով քննարկված վատագույն տարբերակն է: Սակայն ներկայումս, կարծես, այս իշխանությունների համար այդ սկզբունքները դարձել են ընդունելի, նույնիսկ երանելի:
Ավելին, «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը փորձում է բանակցությունները վերադարձնել Մադրիդյան սկզբունքների շուրջ: Սա ուշագրավ է հատկապես այն առումով, որ դրանով, ըստ էության, իշխանությունները հողին են հավասարեցնում Արցախի հարցում իրենց ձախողումները ամեն կերպ նախկինների «գրպանը գցելու» իրենց համառ ջանքերը և, ընդհանրապես, վերջնականապես փակում են այս հարցում «նախկինների» թեման՝ ընդունելով, որ լավագույն լուծումը եղել է նախկինների օրոք և Մադրիդյան սկզբունքներով:
Իսկ Նիկոլ Փաշինյանը, Ալիևին կառուցողական համարելով, ընկավ նրա թակարդը և, «իր կետից» սկսելով, կործանեց ամեն ինչ՝ տալով հազարավոր զոհեր, հսկայական տարածքներ, թողնելով անորոշ ճակատագրով Արցախ։ Փաստորեն, ստացվում է՝ այս հարցում ևս նախկինները ճիշտ էին, Նիկոլը՝ էլի սխալ։ Ընդ որում՝ գործելով հայ ժողովրդի հանդեպ ճակատագրական սխալ։
Այնպես որ, հնարավոր է՝ եթե ժամանակին լսեր ընդդիմադիրների բազմաթիվ զգուշացումները, այսօր երկիրն այսպիսի աղետալի վիճակում չէր լինի»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1314 դիտում
09:37 24-09-2020
Բանակցային սեղանին Մադրիդյան սկզբունքների փոփոխված տարբերա՞կն է. «Փաստ»
1875 դիտում
09:37 23-03-2019
Փաշինյան-Ալիև հանդիպմանը կլինի խոսակցություն Մադրիդյան սկզբունքների հստակեցման շուրջ․ Ալեքսանդր Ռար․ «168 ժամ»
813 դիտում
09:53 17-11-2022
Ինչ էր նախատեսվում Մադրիդյան սկզբունքների առաջին կետով․ Նիկոլ Փաշինյանը խաբել է․ մաս 136․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
538 դիտում
08:16 02-05-2024
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
763 դիտում
08:00 02-05-2024
Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ «Ժողովուրդ»