2883 դիտում
18:55 08-09-2021
Արմեն Չարչյանի վիճակը կտրուկ վատթարացել է, նա տեղափոխվել է «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ
ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, կալանավորված Արմեն Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, նա հոսպիտալացվել է։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Քիչ առաջ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ում պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, ինչը պայմանավորված է նրա մոտ առկա շաքարային դիաբետով /ծանր ձև/ և նա տեղափոխվել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն՝ շաքարային բաժանմունք։
Պնդում եմ Արմեն Չարչյանի մոտ ախտորոշված հիվանդությունն անհամատեղելի է կալանավորման հետ և պրոֆեսորը օր առաջ պետք է ազատ արձակվի»։
Նմանատիպ նյութեր
5730 դիտում
18:34 30-08-2021
Արմեն Չարչյանի առողջական վիճակը վատթարացել է. նա տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց
1222 դիտում
19:20 06-10-2023
Գարիկ Գալեյանի առողջական վիճակը վատթարացել է․ նա տեղափոխվել է հիվանդանոց․ news.am
Այս բաժնից
952 դիտում
10:49 15-01-2025
ՀՀ քաղաքացին շատ է աշխատելու, շատ չի վաստակելու, սակայն ստիպված շատ ծախսելու է. պատգամավոր
817 դիտում
10:25 15-01-2025
Անահիտ Մանասյանը «Սևան» ՔԿՀ-ում հանդիպումներ է ունեցել ազատազրկված անձանց հետ