92647 դիտում
18:20 12-07-2021
Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. КамАЗ-ը մոտ 80 մետր գլորվելով՝ հայտնվել է ձորում. վարորդի դին բեռնախցիկի տակից մեծ դժվարությամբ դուրս են բերել Ավանի փրկարարներն ու ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզում՝ Առինջ գյուղի Վահան Տերյան թաղամասում, КамАЗ մակնիշի ավտոմեքենան մոտ 80 մետր գլորվելով՝ հայտնվել է ձորակում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատար Արթուր Գինոսյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել Է նաև Երևանի 1-03 շտպօգնության բժիշկների թիվ 56 բրիգադը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ:
Փրկարարները և Երևանի գնդի ավագ պարեկ Էդգար Կարապետյանն ու կրտսեր պարեկ Հայկ Միքայելյանը մեծ դժվարությամբ КамАЗ-ի բեռնախցիկի տակից դուրս են բերել դին և մոտ 200 մետր պատգարակով ոտքով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Փրկարարները վտանգում էին իրենց կյանքը, քանի որ ամեն պահի հնարավոր է, կողաշրջված КамАЗ-ը շրջվեր: Նրանք ցուցաբերեցին բարձր աշխատանքային իմացություն:
Տեղում պարզվեց, որ դեպքը տեղի է ունեցել Կոտայքի մարզի վարչական տարածքում, ինչից հետո պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակ, որտեղից ժամանել է վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանն ու դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանը:
Դեպքի վայր են ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանն ու գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանը:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Սոս Սեդրակյանի, Ավետ Նանագուլյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Աբովյան քաղաքի բնակիչ, 62-ամյա Իվան Դ.-ն էր:
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սարիբեկ Ռուստամյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Էդմոն Այվազյանի գլխավորությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 239+
239+