1599 դիտում
15:03 02-09-2021
Կառավարության որոշմամբ՝ Ստեփանավանում, Իջևանում և Կապանում ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 14-ին
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց 2021 թվականի նոյեմբերի 14-ին նշանակել և Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան համայնքներում անցկացնել համայնքների ավագանիների համամասնական ընտրակարգով ընտրություններ:
Այս երեք համայնքներում ընտրություններ կազմակերպելու համար նախատեսվում է ոստիկանությանը հատկացնել 25 249 000 դրամ:
Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հիշեցրեց, որ ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրությունների անցկացման երեք օր է սահմանե՝ հոկտեմբերի 17, նոյեմբերի 14 եւ լրացուցիչ դեկտեմբերի 5:
«Սա պայմանավորված է նրանով, որ Հայաստանում շարունակվելու են վարչատարածքային փոփոխությունները եւ մենք դեկտեմբերի դրությամբ կունենանք նոր միավորված համայնքներ: Գործընթացն արդեն մեկնարկել է, տեղի են ունենում քննարկումներ, հանդիպումներ համայնքների բնակիչների հետ: Առաջիկայում կլինեն խորհրդարանական լսումներ եւ հավանաբար արդեն հաջորդ շաբաթ նախարարությունը մեզ կներկայացնի միավորվող համայնքների նախագիծը: Ըստ այդմ, ես ուզում եմ քաղաքական կուսակցություններին կոչ անել մասնակցելու այս պրոցեսին ակտիվորեն, որովհետեւ արդեն ունենք նոր օրենք, որը ընտրական պրոցեսը դարձրել է համամասնական: Սա լավ հնարավորություն է թե տեղական ժողովրդավարության ամրապնդման, թե կուսակցությունների կայացման համար»,- ասաց փոխվարչապետը:

Նմանատիպ նյութեր
2076 դիտում
10:44 15-11-2021
Նախնական արդյունքներով ՔՊ-ն հաղթել է Ստեփանավանում և Իջևանում, պարտվել՝ Կապանում
1314 դիտում
16:38 28-08-2015
Թուրքիայում խորհրդարանական արտահերթ ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 1-ին
Այս բաժնից
1447 դիտում
11:28 07-01-2025
Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ
865 դիտում
10:45 07-01-2025
Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին