211652_close_icon
views-count2249 դիտում article-date 22:48 01-09-2021

Որոշում եմ կայացրել ողջ մասնագիտական ներուժս ներդնել մարդու իրավունքների խնդրի բարձրաձայնման ու անպաշտպան քաղաքացու խախտված իրավունքների պաշտպանության համար պայքարում. Փաստաբան Կարապետյան

Փաստաբան Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 
Հաշվի առնելով մեր Հայրենիքի առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները և այն հանգամանքը, որ 2020 թվականից առ այսօր ականատես եմ լինում ՀՀ_ում գործող իրավապաշտպան կազմակերպությունների, որպես կանոն, իրենց մասին որևէ հայտնի քաղաքական և/կամ հասարակական գործչի իրավունքների խախտման ժամանակ հիշեցնելու փաստին, իսկ վերջին կես տարվա ընթացքում առհասարակ երկրում տեղի ունեցող անարդարությունը հազվադեպ դատապարտող վերջիններիս անհասկանալի կեցվածքին, ուստի որոշում եմ կայացրել ողջ մասնագիտական ներուժս ներդնել դատարաններում և բողոքի ակցիաների ժամանակ կոնկրետ մարդու իրավունքների խնդրի բարձրաձայնման ու անպաշտպան քաղաքացու խախտված իրավունքների պաշտպանության համար պայքարում։

Ուստի, հրավիրում եմ բոլոր այն անձանց ուշադրությունն, ովքեր ևս այս խնդիրները նկատել են և ցանկություն ունեն նպաստելու մեր Հայրենիքում արդարության վերականգնմանն ու յուրաքանչյուր անպաշտպան քաղաքացու իրավունքների լավագույնս պաշտպանությանը...
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր