211652_close_icon
views-count23808 դիտում article-date 16:36 29-08-2021

Արեգակի վրա երրորդ օրն անընդմեջ գրանցվում են հզոր բռնկումներ

ԱՄՆ օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության տիեզերական եղանակի կանխատեսման կենտրոնն իր կայքում հայտնել է արևի ակտիվության ավելացման մասին: Երրորդ օրն անընդմեջ արեգակի վրա շարունակվում են բռնկումները, գրում է «ՌԻԱ Նովոստին», գրում է shantnews.am-ը:

Գիտնականները վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերել են C դասի յոթ բռնկում: Նախորդ առավոտյան գրանցվել է M դասի ավելի հզոր բռնկում:

Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Պ.Ն. Լեբեդևի ֆիզիկական ինստիտուտի Արևի ռենտգենյան աստղագիտության լաբորատորիայի կայքում արևային գործունեության ցուցանիշը բարձրացվել է նարնջագույն մակարդակի:

Նախկինում տեղի էր ունեցել C դասի բռնկման հետ կապված պսակային զանգվածի արտանետում:

Պայթյունները դասակարգվում են՝ կախված հզորությունից՝ A, B, C, M և X: Արեգակի կողմից այդ պահերին արտանետվող պլազմային ամպերը կարող են 2-3 օրում մագնիսական փոթորիկ առաջացնել Երկրի վրա, բացատրել է լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Կուզինը:

Թույլ փոթորիկը կարող է ազդել թռչունների և կենդանիների միգրացիոն ուղիների վրա, ինչպես նաև առաջացնել փոքր ընդհատումներ էներգահամակարգերի աշխատանքի մեջ: Ավելի ուժեղ փոթորիկներն ազդում են նավիգացիոն համակարգերի և կարճ ալիքների հաղորդակցության, ինչպես նաև արդյունաբերական ցանցերի վրա կարող են առաջացնել լարման տատանումներ:

 

Նմանատիպ նյութեր