211652_close_icon
views-count2719 դիտում article-date 23:16 27-08-2021

Եթե նույնիսկ իրավասու մարմինները Գորիս-Կապան ճանապարհի բացման բանակցությունների մանրամասները չներկայացնեն, վաղ թե ուշ ադրբեջանական սադրանքի իրական պատճառները տեսանելի են լինելու․ Տ․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Գորիս-Կապան միջպետական մայրուղու բացմանը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Գորիս-Կապան միջպետական մայրուղին այս պահին բաց է երթևեկության համար, սակայն պարզ չէ, թե ճանապարհի վերահսկման, անվտանգության ապահովման կամ երթևեկության կազմակերպման առումով փոփոխություններ եղել ե՞ն, թե՞ ոչ։

Մտահոգությունս ոչ միայն պայմանավորված է այդ հատվածում խաղի կանոնների հնարավոր փոփոխության մասին տարաբնույթ խոսակցություններով, այլ նրանով, որ ադրբեջանական այդ քայլը նաև քաղաքական հենք ուներ։

Ինչևէ, եթե նույնիսկ իրավասու մարմինները ճանապարհի բացման բանակցությունների մանրամասները առաջիկայում չներկայացնեն, ապա մեկ է՝ վաղ թե ուշ, ադրբեջանական սադրանքի իրական պատճառները որևէ ճակատում տեսանելի են լինելու»։

Նմանատիպ նյութեր