211652_close_icon
views-count1634 դիտում article-date 18:50 12-07-2021

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն այցելել է ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբ

Հուլիսի 12-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը  Երևանում հանդիպել է ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի հետ:

Հանդիպմանը Արցախի խորհրդարանի նախագահին է ներկայացվել  իրականացվող աշխատանքների և միջոցառումների ընթացքը, ինչպես նաև՝ տեղահանվածներին տրամադրվող 68 հազարական և որպես վարձավճար  տրամադրվող 30 հազարականների կարգի և ընթացքի մասին տեղեկատվություն:

Արթուր  Թովմասյանը կարծիք է հայտնել՝ առնվազն  մինչև տարեվերջ տեղահանված արցախցիներին 68 հազարական դրամի տրամադրման գործընթացի շարունակականության օգտին: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Արցախից տեղահանված և ՀՀ-ում ապաստանած մոտ երեք հարյուր շրջանավարտների հետագա ճակատագչի հարցը:

Շոշափվել է նաև առաջին դասարան հաճախող երեխաների հաշվառման խնդիրը:

Կայացվել է որոշում՝ դպրոց հաճախող առաջին դասարանցիներին Շտաբի կողմից պայուսակի և գրենական պիտույքների տրամադրման մասին:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր