211652_close_icon
views-count2342 դիտում article-date 14:06 26-08-2021

44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը 3777 է, այն թվերն են, որոնք հաստատված են մահվան վկայականներով. 243 անձանց գտնվելու վայրն անհայտ է. Նիկոլ Փաշինյան. Tert.am

Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը 3777 է, որոնցից 3702-ը զինվորականներ են, իսկ 75-ը՝ քաղաքացիական անձինք, 243 անձանց  գտնվելու վայրն անհայտ է:

Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ-ում  հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես հրապարակում եմ այն թվերը, որոնք հաստատված են մահվան վկայականներով»,- հավելեց Փաշինյանը:

Նա նաև նշեց. «ԳՇ պետի տեղակալը խմբակցությունների հետ հանդիպումներում այլ թիվ է ներկայացրել: Թող զեկուցի ինձ ասած թիվը և հիմնավորի»:

Նմանատիպ նյութեր